Ի՞նչպես և ի՞նչ նվերներով են անցկացնելու ապրիլի 7-ը հայկական շոու բիզնեսի հայտնի կանայք


21:59 , 7 ապրիլ, 2015

Ի՞նչպես և ի՞նչ նվերներով են անցկացնելու ապրիլի 7-ը հայկական շոու բիզնեսի հայտնի կանայքLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը այսօր՝ մայրության և գեղեցկության օրը, հետաքրքրվեց, թե հայկական շոու բիզնեսի հայտնի կանայք ի՞նչ նվերներ են ստացել իրենց սիրելիներից: Նրանց բոլորի նվերների հարցում կար ընդհանրություն՝ ծաղիկներ, որոնք կանայք շատ են սիրում:

 Երգչուհի Ալլա Լևոնյանը Life.panorama.am-ին պատմեց, որ սիրելի ամուսինը արդեն հասցրել է անակնկալ մատուցել իրեն. «Արդեն ստացել եմ գեղեցիկ ծաղկեփունջ և մի նվեր, որի մասին չեմ խոսի, բայց պետք է ասեմ, որ ամուսինս գիտի ինչպես ինձ ուրախացնել»,-նշեց երգչուհին:

 Իսկ ահա երգչուհի Սոնա Շահգելդյանը, իր խոսքերով, սիրելիի կողմից դեռ երեկ է ծաղիկներ ստացել. «Արդեն ծաղիկներ ստացել եմ, երեկոն էլ դեռ առջևում է, վստահ եմ, որ նվերներ դեռ կստանամ: Պետք է նշեմ, որ ես ու սիրելիս իրար շատ հաճախ ենք նվերներ անում ու չենք սպասում առիթների»,- նկատեց Սոնան:

 Հասմիկ Կարապետյանն ու սիրելին օրվա 2-րդ կեսին էին արթնացել ու երգչուհու ամուսինը դեռ չէր հասցրել անակնակալ մատուցել. «Մենք նոր ենք արթնացել, հուսամ նվերներ դեռ կլինեն օրվա ընթացքում»,- նշեց նա:

 Իսկ ահա «Միսս Հայաստան 1997» Անգելինա Բաբաջանյանը այս տարվա ապրիլի 7-ը հաստատ չի մոռանա. «Մենք այս պահին գտնվում ենք Վրաստանում և մկրտում ենք երեխաներիս, որի պատճառով ապրիլի 7-ի խորհուրդը ինձ համար այսօր անցել է երկրորդ պլան, թեպետ հուսամ, որ օրը դեռ առջևում է և գուցե ամուսինս անակնկալներ մատուցի ինձ»,- պատմեց Անգելինան:  

 Երգչուհի Անուշիկ Ալավերդյանի և ամուսնու՝ դաշնակահար Կարեն Մամիկոնյանի մենահամերգը տեղի է ունենալու այսօր, ուստի ամուսինները օրը սկսել ու ավարտելու են միասին, բայց աշխատանքում: 

 Կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանն էլ ամուսնուց՝ դերասան Հրանտ Թոխատյանից, նվերներ չի ստացել. «Ամուսինս նկարահանվում է հիմա Մոսկվայում, երբ վերադառնա նվերներ, անպայման, կլինեն, բայց պետք է նշեմ, որ մենք միմյանց նվերներ մատուցելիս առիթների չենք սպասում»,- նշեց դերասանուհին:

Հայկական շոու բիզնեսի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերը Life.panorama.am-ին պատեցին, որ նվերներ դեռ չէին ստացել՝ վստահ լինելով, որ օրը դեռ առջևում է: