Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել


19:44 , 7 ապրիլ, 2015

Replik.am-ը գրում է.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ ապրիլի 7-ին, կազմել է 474.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.10 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 514.69 դրամ (նվազել է 0.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 705.16 դրամ (աճել է 4.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.56դրամ (աճել է 0.27 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 256.12 դրամ, ոսկին՝ 18,227.88 դրամ, պլատինը՝ 17,551.08 դրամ:

«Նասդաք Արմենիա» ԲԲԸ¬ում ապրիլի 7-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել։