Հայկ Մարությանը սկսեց թամաշայից ու մնաց թամաշայի մեջ


19:52 , 7 ապրիլ, 2015

Շատ անհասկանալի է Հայկ Մարությանի պահվածքն ու արձագանքը Միքայել Պողոսյանի` «Սուպեր մամա» ֆիլմի մասին արտահայտած կարծիքի հետ կապված: Ո՞վ է Հայկ Մարությանն, և ո՞վ՝ Միքայել Պողոսյանը, կամ որքանո՞վ իրավունք ունի Հայկ Մարությանը կարծիք հայտնելու մեր մշակույթի գործիչների մասին նման գռեհկությամբ, որպիսին արտահայտելն է իրեն թույլ տվել:

Թե ով է Միքայել Պողոսյանը՝ գիտենք բոլորս իր՝ մինչ այս ստեղծած մշակութային մնայուն ժառանգությունից: Իսկ թե մշակութային մնայուն ինչ արժեքներ է ստեղծել Հայկ Մարությանը ....ինչքան էլ փնտրենք՝ միևնույնն է` չենք գտնի: Միքայել Պողոսյանը մնաց մշակույթի գործչի իր բարձրության մեջ, արվեստը չփոխեց թամաշայով, չդարձավ այժմեական պահի հերոս, մինչդեռ Հայկ Մարությանը սկսեց թամաշայից ու մնաց թամաշայի մեջ և նույնիսկ իր հասարակական գործունեությամբ էլ ավելի վեր չբարձրացավ այսրոպեական հերոսի կարգավիճակից: «Սուպեր մաման» էլ, անկախ իր ունեցած հաջողությունից, չի դադարում լինել ֆիլմ, որը ստեղծվել է արդեն գոյություն ունեցող ֆիլմերի նմանողությամբ, որն ուղղակի չունի ինքնուրույն մտահղացում: Նույնիսկ «Սուպեր մամայի» կերպարներով ֆիլմի ստեղծողները պարտական են մեր իրականության մեջ գտնվող, մեր հասարակության մեջ ապրող իրական մարդկանց, ովքեր նախատիպ են հանդիսացել այդ կերպարների համար: Առանց մանրամասնելու միայն մատնանշեմ Մենուայի կերպարը.... Հասկացողը կհասկանա: Հաջողությունն ի վերջո չէ, որ ինդիկատոր է դառնում արվեստի կամ մշակութային գործի ունեցած արժեքին: Մի պարզ և արդիական ապացույց. Քիմ Քարդաշյանի մասին, որքան էլ աշխարհն ավելի շատ իմանա, քան Հայաստանի Հանրապետության մասին, միևնույնն է՝ Քիմը չի դադարում պոռնոաստղ լինելուց.... Այժմ արդեն Հայկի այս հայտարարություններից հետո արդեն հասկանալի է դառնում նաև Կարգին Հայկոյի ու Կարգին Մկոյի անհամատեղելիության գաղտնիքը. Հայկն անվերադարձ կերպով ընտրել է թամաշան, շուկան, երկու կոպեկն ու այսրոպեական հերոս լինելը.... Դրանք որպես կատեգորիաներ արվեստից ու մշակույթից հեռու են այնքան, որքան «խոզը՝ տուռնիկից»: