19:26 , 7 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Ռեյկյավիկի ոստիկանության դեպարտամենտի պաշտոնական էջը հնարավորություն է տալիս Instagram-ին հետևել Իսլանդիայի մայրաքաղաքի ոստիկանության կյանքին, հայտնում է korrespondent.net-ը:
Reykjavík Metropolitan-ի էջում ցույց է տրվում իսլանդացի ոստիկանների առօրյան՝ նրանց իսկ կողմից:
Հրապարակված լուսանկարները ցույց են տալիս, թե իրականում ինչով են զբաղվում իրավապահները ընդմիջումներին կամ աշխատանքի ժամերին:
Ռեյկյավիկում հանցագործության մակարդակը բավական ցածր է, այս իսկ պատճառով ոստիկանների անլուրջ զբաղմունքը միանգամայն հասկանալի է: