Գևորգ Մարտիրոսյանը՝ մեքենա,Գրիգոր Դանիելյանը՝ մեքենայի ապակիների մգեցում, Անդրանիկ Հարությունյանը՝ 5000$, շատերն էլ՝ ծաղիկներ. Ինչ են նվիրում հայտնի տղամարդիկ իրենց կանանց


18:24 , 7 ապրիլ, 2015

Գևորգ Մարտիրոսյանը՝ մեքենա,Գրիգոր Դանիելյանը՝ մեքենայի ապակիների մգեցում, Անդրանիկ Հարությունյանը՝ 5000$, շատերն էլ՝ ծաղիկներ. Ինչ են նվիրում հայտնի տղամարդիկ իրենց կանանցLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը այսօր հետաքրքրվեց, թե հայկական շոու բիզնեսի հայտնի տղամարդիկ ի՞նչ անակնկալներ են մատուցել կամ մատուցելու իրենց սիրելիներին: Արդյունքում պարզվեց, որ նրանց շրջանում կան ռոմանտիկ գաղափարներից մինչև պարզապես գումարային բացիկ նախընտրողներ:

 Դերասան Գրիգոր Դանիելյանը, չնայած, իր խոսքերով, բուռն ու ծանրաբերռնված աշխատանքին, կնոջը՝ երգչուհի Հռիփսիմե  Ելինյանին, բավականին կրեատիվ նվեր է մատուցել. «Ապրիլի 7-ի կապակցությամբ կնոջս անակնկալ եմ մատուցել՝ մգեցնելով նրա մեքենայի ապակիները»,- ծիծաղելով նշեց դերասանը:

 Կամերային Թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունայնին էլ Life.panorama.am-ը հիշեցրեց, որ այսօր կանանաց և մայրության օրն է, դերասանը զրույցի ընթացքում միանգամից կողմնորոշվեց, թե ինչ նվեր է մատուցելու կնոջը. «Քանի որ մարտի 8-ին նաև իմ ծննդյան օրն էր և ես իրենից շատ էի սպասում նվերների, ապրիլի 7-ին կնոջս գումար կնվիրեմ, երևի մի 5000$ կնվիրեմ, թու–թու–թու կարգին վաստակում ենք»,- դարձյալ ծիծաղով պատասխանեց Անդրանիկ Հարությունյանը:

 Երգիչ Արմոն պատմեց, որ իր և կնոջ համար էական չեն նվերները. «Մենք իրար նվիրում ենք մեր սրտի մեջ ծնված Աստծո սերն ու խաղաղությունը, ուշադրությունը հոգատարությունն ու ժպիտը և ամենամեծ նվերն ինձ թվում է սերն է, թող բոլորի ընտանիքներում իշխի Աստվածային սերը»,- նշեց նա

 Դերասան, ռեժիսոր Աբել Աբելյանն ու դերասան Սարգիս Գրիգորյանը այսօր զբաղված են աշխատանքային խիստ գրաֆիկով ու դեռ չեն հասցրել անակնկալներ մատուցել իրենց կանանց, բայց մտքեր արդեն իսկ ունեն: «Ես այն տղամարդկանց թվին եմ պատկանում, ովքեր այսօր աշխատում են ու ժամանակը չի բավականացնում նվերների համար, հուսամ՝ երեկոյան ժամանակ կգտնեմ կնոջս հետ լավ երեկո անցկացնելու համար»,- նշեց Աբել Աբելյանը:

 «Ես այսօր առավոտյան եմ հիշել, որ ապրիլի 7-ն է, հավանաբար երեկոյան որևէ ռեստորան կգնանք ու կնշենք, իսկ նվերի մասին չեմ մտածում, քանի որ Մանոյի նվերը ես եմ՝ մի մեծ ժապավենով, բացի այդ ինձ համար տարին 12 ամիս Մանոյի տոնն է ու հաճախ եմ նրան նվերներ մատուցում»,- պատմեց Սարգիս Գրիգորյանը:

 Երգիչ Հայկոն  Life.panorama.am-ի հետ զրույցում դեռ չցանկացավ բացել փակագծերը, միայն նշեց, որ չնայած նկարահանումներին, այսօր գեղեցիկ անակնկալ է մատուցելու կնոջը՝ Անահիտ Սիմոնյանին:

 Դերասան, երգիչ Ավո Խալաթյանն էլ կնոջը՝ երգչուհի Նունե եսայանին, արդեն հասցրել է ծաղիկներ նվիրել. «Ծաղիկները արդեն նվիրել եմ, իսկ երեկոյան անպայման միասին կընթրենք»,- նշեց նա:

Իսկ ահա երգիչ Գևորգ Մարտիրոսյանն էլ որոշել է կնոջը այսօր մատուցել բավականին մեծ անակնկալ. «Աղջկաս ու կնոջս պարտադիր ծաղիներ կնվիրեմ, իսկ երեկոյան կնոջս մեքենա եմ նվիրելու, որով էլ միասին կգնանք նշելու այս գեղեցիկ տոնը»,-պատմեց երգիչը: