«Կյանքը ցույց է տվել՝ հենց պետությունն իր ձեռքը դնում է ինչ-որ բանի վրա, շատ բան՝ բնական, կորում է». Ռուբեն Բաբայան


17:30 , 7 ապրիլ, 2015

«Կյանքը ցույց է տվել՝ հենց պետությունն իր ձեռքը դնում է ինչ-որ բանի վրա, շատ  բան՝ բնական, կորում է». Ռուբեն ԲաբայանPanorama.am-ը գրում է.

«Սովետական տարիներին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնում էին ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այլ նաև մի ձև էր, ոչ պաշտոնական, միասնություն արտահայտելու: Սովետական միությունում հանրային հավաքները, մասսայական միջոցառումները պլանավորված էին լինում, կազմակերպված, սակայն այդ մեկը՝ ապրիլի 24-ին ազգովի Ծիծեռնակաբերդ գնալը, ինքնաբուխ էր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը: 

Նա շարունակեց. «Երբ 1988 թվականին սկսվեց ղարաբաղյան շարժումը, տարբեր երկրներում ընկերներ ունեի, ովքեր զարմանում էին՝ թե ինչու հենց Հայաստանում սկսվեց այդ շարժումը, որովհետև շատ տեղերում նման հարցեր կային: Կարծում եմ՝ մենք արդեն որոշակի ձևով նախապատրաստված էինք ապրիլի 24-ով՝ իրար թիկունք, միասնական զգալու, հասկանալու, որ մենք որպես ժողովուրդ կարող ենք ինքնուրույն քայլերի դիմել, ոչ թե միայն անել այն, ինչը պարտադվում էր, թելադրվում էր վերևից: Սա շատ կարևոր էր»:

Արվեստագետի խոսքով, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալը, գոնե տարեկան մեկ անգամ ապացուցուցելն է՝ «մենք հայ ենք, ունենք մեր պատմությունը, կանք, կլինենք, որովհետև մենք զգում ենք, որ մենք կանք, ոչ թե մեզ թելադրված է զգալ կամ չզգալ, այլ որովհետև դա մեր ներքին պահանջն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ