17:18 , 7 ապրիլ, 2015
Yerkir.am-ը գրում է.
Արա Գևորգյանը ցանկանում է իր «Ադանա» երգը թարգմանել 15 լեզուներով և դրանք ամփոփել մեկ ձայնասկավառակում:
Yerkir.am-ի հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ ձայնասկավառակը վաճառքում չի լինի, այլ նվեր կտրվի:
«Իմ բոլոր ստեղծագործությունները պատմական Հայաստանի տեղանուններով են վերնագրված, և ես կցանկանայի նաև համերգ տալ` բացօթյա, անվճար: Կուզեի` պետական ծրագրով իրականացվեր այդ ամենը, բայց, ցավոք, չստացվեց: Ձայնասկավառակի հետ կապված մտահղացումն էլ կյանքի կոչելու համար հովանավորներ են պետք»,- ասաց նա: Ի դեպ, Գևորգյանը տեղեկացրեց նաև, որ Թուրքիայի հայ համայնքից հրավեր ունի` Ստամբուլում մենահամերգով հանդես գալու, սակայն պետք է խորհրդակցի երկրի ղեկավարների հետ և հասկանա` արժե՞ գնալ, թե՞ ոչ: «Գիտե՞ք, եթե իմանամ, որ այդ համերգով կնպաստեմ Թուրքիայում Ցեղասպանության հետ կապված ինֆորմացիայի տարածմանն ու Ցեղասպանության ճանաչմանը` անպայմանորեն համերգ կտամ»,- նշեց նա: