Նինա Դոբրեւը լքել է «Վամպիրի օրագրերը» սերիալը


17:12 , 7 ապրիլ, 2015

«Վամպիրի օրագրեր»-ի գլխավոր հերոսներից մեկը՝ Նինա Դոբրեւը, լքել է սերիալն ու այլեւս չի նկարահանվելու համանուն ֆիլմում, հայտնել է Huffington Post-ը։  Instagram-ում Նինան գրել է, որ սերիալի դերասանական կազմի հետ նշել է Զատիկը, բայց դա նաեւ հրաժեշտի երեկո է եղել։

26-ամյա դերասանուհին Փոլ Ուեսլին եւ Իեն Սոմերհոլդերի հետ նկարահանվել է ֆիլմի վեց եթերաշրջաններում։

«Ես միշտ գիտեի, որ Ելենայի կերպարը պետք է վեց երթաշրջան շարունակվեր, եւ այդ ընթացքում ես անհավանական  ճանապարհ եմ անցել։ Այստեղ հանդիպել եմ իմ լավագույն ընկերներին, գտել մեծ ընտանիք, ում միշտ կսիրեմ»,-նշել է դերասանուհին։

Ֆիլմի ստեղծողները դեռ չեն հստակեցրել, թե Ելենայի կերպարը այլ դերասանուհի է մարմնավորելու, թե ոչ։ Ինչպես նաեւ դեռ պարզ չէ՝ արդյոք փոփոխություններ սպասվում են ֆիլմի հետագա զագացման ընթացքում, թե ոչ։