Աստղային գեղեցկուհիների ամենագեղեցիկ դուստրերը


16:48 , 7 ապրիլ, 2015

690x550_0xd42ee42a_180279860614283346471in.am-ը գրում է.

Այս դեռատի գեղեցկուհիները իրենց մայրերից ժառանգել են նրանց գեղեցկությունը: Հասարակությունը իր հերթին նրանց համար գուշակում է հայտնի ծնողների փառքը, գրում է Elle-ն:

Տեսնենք, թե ինչպիսին են Հոլիվուդի ու համաշխարհային պոդիումների ամենագեղեցիկ կանանց աղջիկները:

Սինդի Քրոուֆորդ-Կայա Գերբեր

Синди Кроуфорд — Кайя Гербер

Ամերիկյան ԶԼՄ-ները վաղուց են ազդարարում, որ Սինդի Քրոուֆորդի որդին ու դուստրը ամենագեղեցիկ աստղային երեխաներն են աշխարհում:

Քիմ Բեսինջեր-Այրլենդ Բոլդուին

Ким Бейсингер — Айрленд Болдуин

Քիմ Բեսինջերի ու Ալեք Բոլդուինի 19-ամյա դուստրը այնպիսին է, ինչպիսին մայրը՝ շիկահեր, բարձրահասակ աղջիկ: Սկսնակ մոդելն արդեն բազմաթիվ ֆեշըն-բրենդների դեմքն է:

Վանեսա Պարադի-Լիլի-Ռոուզ Դեփ

Ванесса Паради — Лили-Роуз Депп

Վանեսա Պարադիի ու Ջոնի Դեփի դուստրը օրերս հայտնվել էր Նյու Յորքում Chanel-ի ցուցադրությանը: 15-ամյա գեղեցկուհին հիշեցնում է դեռատի Վանեսային:

Ռոբին Ռայթ-Դիլան Փեն

Робин Райт — Дилан Пенн

Ռոբին Ռայթի ու Շոն Փենի դուստրը ժառանգել է մոր արտաքինն ու հոր խարիզման, ինչի պատճառով էլ նրան արդեն անվանում են Հոլիվուդի ծագող աստղ:

Ռիզ Ուիզերսփուն-Ավա Ֆիլիպ

Риз Уизерспун — Ава Филипп

Մեծ ապագա են նախատեսում Ռիզ Ուիզերսփունի ու Ռայան Ֆիլիպի դստերը, որը, ի տարբերություն փոքրամարմին մոր, ունի մոդելային կազմվածք:

Քեյթ Մոս-Լիլա Գրեյս Հեք

Кейт Мосс — Лила Грейс Хэк

Մոր ու դստեր անհավանական նմանությունը վաղուց է դարձել բրիտանական տաբլոիդների հետազոտության առարկան:

Մելանի Գրիֆիթ-Ստելլա Բանդերաս

Мелани Гриффит — Стелла Бандерас

Մելանի Գրիֆիթը մեկական երեխա ունի իր երեք ամուսիններից: Առավել հայտնի է նրա դուստրը՝ Դակոտա Ջոնսոնը, որը «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի գլխավոր դերակատարուհին է: Սակայն մորը ամենաշատը նման է Ստելլան՝ Անտոնիո Բանդերասի միակ դուստրը:

Մադոննա-Լուրդես Լեոն

Мадонна — Лурдес Леон

Եթե նայենք դեռատի Մադոննայի լուսանկարին, ապա մոր ու դստեր նմանությունն ակնհայտ է: