Հայաստանում ռուս զինծառայողները սկսել են ակտիվորեն պատրաստվել մայիսի 9-ի շքերթին


16:42 , 7 ապրիլ, 2015

Replik.am-ը գրում է.

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները սկսել են ակտիվորեն պատրաստվել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70 -ամյակին նվիրված շքերթին:

Հայտնվում է, որ Գյումրիում գտնվող բազայում զինծառայողներն ամեն օր օրական 2 ժամ շարային պատրաստվածության դասընթացներ են անցկացնում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ դասընթացները սկսվել են անցկացվել ապրիլից:

Ընդհանուր առմամբ շքերիթին Գյումրիի կայազորից մասնակցելու է ավելի քան 1,2 հազար զինծառայող: