17:12 , 7 ապրիլ, 2015Երբեմն հնագետներն ավելի շատ հեքիաթասացների են նման, ովքեր Երկրում գտնված մնացորդներից ստեղծում են նկարներ և սյուժեներ և մեզ կախարդական կերպով այլ աշխարհ են տեղափոխում։ Այժմ խոսելու ենք վաղուց մոռացված երեխաների պատմությունների մասին։ Դրանցից շատերն առեղծվածային են, մյուսները՝ սահմռկեցուցիչ։
Օրիենսի ծագումը
2013թ. հոկտեմբերին Լեստերշիր կոչվող դաշտում գանձեր որոնողները՝ մետաղական դետեկտորով զինված, հռոմեացի աղջկա կապարե դագաղ են հայտնաբերել, որը հնագետներն անվանել են «Օրիենս», որը նշանակում էր «ծագել» (ինչպես Արևը)։

Ասում են, որ Օրիենսին թաղել են 3-4 դարերում, և հնարավոր է՝ հարուստ ընտանիքից էր ծագում, քանի որ կարողացել են իրենց թույլ տալ կապարե դագաղ պատվիրել, որը և այն ժամանակ հազվադեպ երևույթ էր։ Շատ երեխաներին այն ժամանակ ծածկոցում փաթաթած էին թաղում։
Չնայած Օրիենսից մնացել են սակավ հատվածներ, այնուամենայնիվ, հնագետները կարողացել նրա կյանքի որոշակի իրադարձություններ պարզել, իմանալ՝ ինչ հասարակությունում է ապրել և ինչ սոցիալական դիրք է ունեցել։ Խունկի, ձիթապտղի յուղի և հողում ընկուզե պիստակի խեժի առկայությունը, որոնք գտնվել են Օրիենսի դագաղի մեջ, վկայում են մարդու բարձր դիրքի մասին, որին թաղել են միջերկրական շատ թանկարժեք ավանդույթներով։ Սա նաև վկայում է այն մասին, որ հռոմեական Բրիտանիայի բնակիչները շարունակում էին պահպանել թաղման ծեսերը։
Թռչնանման աղջկա գաղտնիքները
Գրեթե 3000 տարի առաջ յոթնամյա Ջայասեթիման եկեղեցական երգախմբում երգչուհի էր և Հին Եգիպտոսի փարավոնների համար երգեր էր կատարում։ Եվ չնայած նա իր գաղտնիքների մեծամասնությունն իր հետ գերեզման էր տարել, Բրիտանական թանգարանի կուրատորները, որտեղ աղջկա մումիան հայտնվեց 2014թ., այնուամենայնիվ կարողացել են նրա մասին որոշակի տեղեկություններ քաղել։

Մենք հաստատ չգիտենք՝ որտեղ է նա աշխատել կամ ապրել, քանի որ մումիան գնել են 1888թ. անհայտ վաճառողից։ Սակայն Ջայասեթիմայի մարմինը լավ պահպանվել է։
1970թ. երբ մումիայի գլանափաթեթի սևացած յուղն էին մաքրում, դրա վրա հիերոգլիֆներ հայտնաբերեցին։ Արձանագրությունները վկայեցին աղջկա զբաղմունքը և նրա անունը։ Ջայասեթիմայի անունը, որը բառացիորեն նշանակում է «Աստվածուհի Իսիդան պետք է դրանց բռնի», պաշտպանում էր սև ուժերից։
Նրա՝ Ամոն աստծու տաճարի երգչուհի լինելը պատվաբեր էր համարվում։ Նա պետք է որ ակնառու անձնավորություն լիներ, քանի որ նրան ոսկե դիմակով են թաղել։
2013թ. համակարգչային տոմոգրաֆիան ցույց տվեց, որ նրա մարմինն այնքան էլ վատ չի պահպանվել։ Պահպանվել էին նաև նրա՝ մինչև գոտկատեղ հասնող մազերը։ Մարմնի վրա ոչ մի տեսակի վնասվածք կամ երկարատև հիվանդության նշաններ չհայտնաբերեցին։ Այդ իսկ պատճառով մասնագետերը կարծում են, որ նա մահացել է կարճաժամկետ հիվանդությունից, օրինակ՝ խոլերայից։
Կոյուղու նորածինների գաղտնիքները
Հռոմեական կայսրությունում երեխաների սպանությունը համարվում էր ընտանիքի քանակության նվազեցման միջոց, քանի որ այն ժամանակ ծնելիության կանխման այլ մեթոդներ չկային։ Բացի այդ, այն բարելավում էր ընտանիքի այլ անդամների կյանքը։ Մինչև 6 ամսական երեխաները հռոմեական կայսրությունում ոչ լիարժեք մարդիկ էին համարվում։

1988թ. Աշկելոնում, որը գտնվում է Իսրայելի հարավային ափին, սարսափելի հայտնագործություն կատարեցին։ Հնագետները կոյուղում հայտնաբերեցին հազարավոր մասսայական թաղված երեխաների մարմիններ։ Այն նախկինում բաղնիք է եղել։
Կմախքի ոսկորները մեծամասամբ անվնաս էին մնացել։ Այդ իսկ պատճառով գիտնականները կարծում են, որ նրանց կոյուղի են նետել իրենց մահանալուց հետո։ Հաշվի առնելով հիվանդության բացարձակ բացակայությունը, ինչպես նաև այն փաստը, որ նրանք գրեթե նույն տարիքին էին, կարելի է ենթադրել, որ նրանց մահվան պատճառը սպանությունն էր։
Չնայած հռոմեացիներն ավելի շատ տղաներին էին գնահատում, սակայն հետազոտողները ոչ մի ապացույց չունեն, որ Հռոմում ավելի շատ իգական սեռի ներկայացուցիչների էին սպանում, քան արական։ Իսկ Աշկելոնի բաղնիքում այս հարցը պարզել չկարողացան։
Ըստ շատ հնագետների՝ այս բաղնիքը նաև հասարակաց տուն է եղել։ Մասնագետները կարծում են, որ այդ նորածինները կարող էին այնտեղ աշխատող մարմնավաճառների երեխաները լինել։ Իսկ որոշ նորածին աղջիկներին խնայեցին, որպեսզի երբ մեծանան, նույնպես մարմնավաճառ դառնան։
Ոսկերիչ երեխաները
Մոտավորապես 4000 տար առաջ նախապատմական Բրիտանիայում երեխաներին հանձնարարեցին ոսկե զարդերը և զենքերը մարդու մազի հաստությամբ ոսկե գամասեղներով առանձնացնել։ Որոշ դեպքերում փայտի 1սմ²-ում տեղավորվում էին մինչև 1000 այդ տեսակի գամասեղներ։

Գտնված հատվածներում աշխատանքներն այնքան վարպետորեն էին արված, որ այդ աշխատանքի մանրամասնություններն անզեն աչքով անհնար էր նկատել։ Արդյունքում մասնագետները եկան այ եզրահանգման, որ այս աշխատանքն արել էին դեռահասները և 10 տարեկան երեխաները։ Չափահաս մարդու տեսողությունն այդ աշխատանքն անելու համար այնքան էլ սուր չէ, և նա այդ աշխատանքը պետք է խոշորացույցով աներ, քանի որ մարդու տեսողությունն արդեն 21 տարեկանից սկսում է վատանալ։
Չնայած երեխաները հասարակ գործիքներ էին օգտագործում, աշխատանքն ուներ բարդ երկրաչափական կառուցվածք և դիզայն։ Սակայն այս կարգի ձեռքի աշխատանքը նրանց վրա շատ թանկ նստեց։ Հնարավոր է՝ երեխաների տեսողությունը շատ արագ վատացավ, և արդեն իսկ 15 տարեկանից նրանց մոտ նկատվեց միոպատիայի վերջին աստիճանը, իսկ 20 տարեկանում նրանք կարող էին մասամբ կուրանալ։ Դա նրանց աշխատունակությունից կզրկեր, և նրանք միայն հասարակության կարեկցանքը կզգային։
Զարմանալիորեն լավ ծնողներ
Ենթադրելով, որ նեանդերթալյան մարդկանց խիստ թերագնահատում են՝ Յորքյան համալսարանի հնագետները ցանկացան այս նախապատմական մարդկանց պատմությունը կրկին գրել։ Մինչև վերջերս կարծում էին, որ նեանդերթալյան երեխաների կյանքը վտանգավոր, դժվար և կարճ էր։ Սակայն Յորքի թիմը մի շարք սոցիալական և մշակութային ուսումնասիրություններ կատարելուց հետո այսօրվա Եվրոպայում բնակվող նեանդերթելյան կյանքի մասին այլ կարծիք ունեցավ։

Բժիշկ, առաջատար հետազոտող Պեննի Սպայկինսն ասում է. «Նեանդերթելյան մարդկանց հեղինակությունը վատանում է։ Մասամբ այն պատճառով, որ նրանք մեզ հետ ակնհայտ ընդհանրություններ ունեն, ինչպես նրանց նախկինում ապրած կյանքի մասին տեղեկությունները»։
Սպայկինսը կարծում է, որ նեանդերթելյան ընտանիքներում սերտ բարեկամական կապեր են եղել։ Բացի այդ նա կարծում է, որ նեանդերթելյան երեխաները սովորում էին աշխատանքային գործիքներ ստեղծել։
Ուսումնասիրելով նախապատմական նորածինների և երեխաների թաղումը՝ Սպայկինսը հայտնաբերեց, որ նեանդերթելյան ծնողներն իրենց երեխաներին մեծ խնամքով էին թաղում։ Այդ իսկ պատճառով գտնված մնացորդներից ամենաշատը երեխաների կմախքներ էին, քան թե մեծահասակների։ Ինչպես նաև Յորքի թիմը պնդում է, որ նեանդերթելյան ծնողները նույնիսկ տարիներով խնամում էին իրենց հիվանդ կամ վիրավորված երեխաներին։
Եգիպտոսի հռոմեացի բոյսկաուտները
Հռոմեական Եգիպտոսի հնագույն քաղաք Օզիրինչոսում բնակվող երեխաների մասին տեղեկություններ իմանալու նպատակով պատմաբանները մոտ 7500 փաստաթղթեր ուսումնասիրվեցին, որոնք վերագրում են 6 կամ նույնիսկ ավելի վաղ տեղի ունեցած իրադարձություններին։ Օզիրիսը եղել է հռոմեական վարչական կենտրոն, և այնտեղ բնակվել է մոտ 25000 մարդ։

Պապիրուսներից, որոնք գտնվեցին պեղումների ժամանակ, հայտնի դարձավ, որ հռոմեական Եգիպտոսում կար բոյսքաութների սեփական տարբերակ, այսինքն՝ երիտասարդական կազմակերպություն, որը հայտնի էր որպես «գիմնազիում»։ Սրանով երիտասարդներին բացատրում էին՝ ինչպես դառնալ օրինապահ քաղաքացի։ Կազմակերպությանը կարող էին միանալ անկախ ծնված եգիպտացիների, հույների և հռոմեական ընտանիքների տղաները։
Այս չափանիշներին համապատասխանող տղաների գիմնազիում ընդունվելը նշանակում էր նրանց նոր, ավելի հասուն կյանքի սկիզբ։ Տղաները վերջնականապես մեծանում էին այն ժամանակ, երբ ամուսնանում էին։ Իսկ կանայք, ովքեր ամուսնանում էին, հազիվ դեռահաս տարիքից դուրս գալով, նախապես պատրաստվում էին կնոջ դերին։
Այն ազատ քաղաքացիներին, ում, չգիտես ինչու, չէին ընդունում գիմնազիում, կարող էին այնտեղ հայտնվելու ևս մեկ փորձ կատարել, իսկ մինչ այդ՝ սկսած 10 տարեկանից, նրանք կարող էին 2-4 տարի որպես աշակերտներ աշխատել։ Պատմաբանների աչքով ընկավ այդ տեսակի պայմանագիր, բայց՝ աղջկա։ Նրանք կարծում են, որ այդ աղջկա իրավիճակը եզակի բնույթ էր կրում, քանի որ նա որբ էր, իսկ նա պետք է աշխատեր, որպեսզի իր մահացած հոր պարտքերը փակեր։ Ստրուկների երեխաները նույնպես կարող էին այդպիսի պայմանագրեր կնքել։ Սակայն ի տարբերություն ազատ ընտանիքների երեխաներին՝ ստրուկների երեխաներին կարող են վաճառել։ Նրանք ստիպված էին լինում իրենց եփականաատիրոջ կամ վարպետի հետ ապրել, նույնիսկ եթե դրա համար նրանք ստիպված էին իրենց ընտանիքից և ծնողներից կտրվել։
Ուրալյան լեռներում եղջերուի տեսքով ժայռապատկերի գաղտնիքը
Տիեզերքից 2011թ. արված նկարներում ակնհայտորեն երևում է Ուրալյան լեռներում գտնվող ժայռապատկերը, որն իր ձևով նման է եղջերուի։ Որմնադրության այս տեսակը ենթադրում են, որ կառուցել են մ.թ.ա. 3000 կամ 4000թթ.։

Շինության երկարությունը հասնում է 275 մետրի։ Ներկայումս ժայռապատկերը ծածկված է հողով։ Հնագետներին, ովքեր պեղումներ էին կատարում, այս կառույցի մտահղացումն ապշեցրեց։ Ենթադրվում է, որ այնտեղ նախկինում աստիճաններ են եղել, իսկ նրանց միջև անցման հնարավորություն է եղել։ Սակայն դեռևս կան շատ հարցեր, որոնց պատասխանները բացահայտված չեն։
Օրինակ՝ ո՞վ և ինչի՞ համար է այս շինությունը կառուցել։ Որևէ հնագիտական փաստեր չկան, որոնք կապացուցեին, որ այս տարածքում եղել է այն աստիճան զարգացած մշակույթ, որպեսզի ի վիճակի լինեին այսպիսի բան կառուցել։
Եվ սա դեռ վերջը չէ։ Հետազոտողները կարծում են, որ նրանց ամենահետաքրքիր բացահայտումը կապված է երեխաների հետ։ Պեղումների ժամանակ հնագետները շրջանում հայտնաբերեցին ավելի քան 150 զանազան գործիքներ, որոնց երկարությունը 2-ից 17սմ էր հասնում։ Նրանք կարծում են, որ երեխաները մեծահասակներին հավասար աշխատել են այս «հասարակական նախագծի» ժամանակ, օգնել են ժայռապատկերների կառուցման գործընթացում։ Եվ թվում է՝ այն երեխայական ստրկության աշխատանք չէր, դրանք երեխաների՝ համատեղ ջանքերով արված և էական նպատակին հասնելու ջանքեր էին։
Ամպերի երեխաները
2013թ. հուլիսին Պերուի Ամազոնաս տարածաշրջանում հնագետները հայտնաբերեցին 35 սարկոֆագներ, որոնց բարձրությունը հասնում էր 30 մետրի։ Այս աստիճան բարձրությունը ենթադրում է, որ դրանք այս սարկոֆագների առեղծվածային մշակույթի՝ չաչապոյայի երեխաների համար էին նախատեսված, որոնց ներկայացուցիչներին անվանում էին «ամպերի ռազմիկներ», քանի որ նրանք ապրում էին բարձր լեռների արևադարձային անտառներում։

9-րդ դարի ընթացքում և մինչև 1475թ., երբ չաչապոյաներն ինկերի կողմից գրավվեցին, նրանք ֆերմաներ ստեղծեցին, ծովախոզուկներ էին պահում և պարբերաբար իրար դեմ պայքարում էին։ Վերջիվերջո, նրանց մշակույթը զանազան հիվանդություններից անհետացավ։
Մենք չաչապոյանորի և նրանց երեխաների մասին քիչ տեղեկություն ունենք, քանի որ նրանք նախքան իրենց անհետանալը ոչ մի գրավոր արձանագրություններ չթողեցին։ Պիեդրո Սիեզա դը Լեոնը, ով ուսումնասիրում էր Պերուի պատմությունը, ռազմիկների արտաքինն այսպես էր նկարագրում. «Նրանք այստեղ բնակվող մարդկանցից շատ ավելի սպիտակ և գեղեցիկ էին, իսկ նրանց կանայք այնքան գեղեցիկ էին, որ նրանց գեղեցկության և բարության շնորհիվ նրանցից շատերը դարձել էին ինկերի կին»։ Բայց «ամպերի ռազմիկները», այնուամենայնիվ, իրենց մշակույթի մի մասը թողեցին, որոնք արտահայտված են տարօրինակ սարկոֆագներում մումիֆիկացված դիակներով։
Նույն գերեզմանատանը երեխաները մեծահասակներից առանձին են թաղված, սակայն ոչ ոք պատճառը չգիտի։ Նաև անհասկանալի է՝ ինչու էին այս փոքր սարկոֆագները դեպի արևմուտք նայում, քանի որ այն չաչապոյաների թաղմանը հատուկ չէ։
Լճային աստվածների կողմից պարգևած կարողություններ
Բրոնզե դարի հնագույն գյուղերը սփռված էին այսօրվա Գերմանիայի և Շվեյցարիայի տարածքներում՝ Ալպյան լճերի մոտակայքում։ Երբ այս տարածքներում 70-ական թվականներին հետազոտություններ արվեցին, հնագետները գտան ավելի քան 160 տներ, որոնց տարիքը հասնում էր 2600 մինչև 3800 տարի։ Լճերի ափերին մոտ գտնվող այս տնակներից շատերը խորտակվել էին։ Կատաղի ջրհեղեղներից փրկվելու համար մարդիկ տեղափոխվում էին ցամաքային տարածքներ, իսկ երբ ջրի մակարդակը նորմա էր դառնում, նրանք նորից իրենց բնակավայրեր էին վերադառնում։ Մշտական ջրհեղեղներին հարմարվելու համար լճերի բնակիչները կույտերի վրա կառուցեցին տներ, իսկ գյուղերի ծայրամասերում ցանկապատների վրա փակցնում էին երեխաների գանգեր և կմախքներ։ Հնագետները կարծում են, որ այս կմախքները լճային աստվածների կողմից ուժ են պարգևում և պետք է որ ջրհեղեղից փրկեին։ Մի վայրում այս երեխաները, որոնցից շատերի տարիքը մինչև 10-ն էր հասնում, թաղվեցին այնտեղ, որտեղ ջրհեղեղը հասել էր բարձր մակարդակի։ Սակայն հետազոտողներին այդպես էլ չհաջողվեց լճերի բնակիչների գերեզմանատները գտնել, այնպես որ նրանք չգիտեն` թաղումներն այդ ժամանակ ինչ տեսք ունեին։
Հավերժության սպասող նորածին
Ավելի քան 40 տարի առաջ Գրելանդիայում՝ որսորդության ժամանակ, երկու եղբայրներ տեսան մի հուղարկավորություն, որտեղ ավելի քան 500-ամյա մումիաներ կային, որոնք արկտիկական կլիմայի շնորհիվ լավ են պահպանվել։ Առանձին գերեզմանատներում կային վեց-ութ մարմին՝ վեց կին և երկու փոքր երեխաներ, նրանցից բոլորի հագին որսորդական հագուստ էր։ Այն ժամանակվա ինուիտյան ավանդույթով՝ մարդիկ նույնիսկ իրենց մահից հետո պետք է որսորդության պատրաստ լինեին։

«Գրենլանդյան մումիաները», ինչպես հիմա են ասում, շատ տեղեկություններ են հաղորդել այն ժամանակվա մարդկանց մասին, սակայն դրանց շնորհիվ նաև հարցերը շատացան։
Հնագետները հայտնաբերեցին, որ այս խմբի միջև բարեկամական կապեր կային։ Սակայն նրանց ավանդույթով չթաղեցին, որը և առաջին գաղտնիքն է հանդիսանում։ Բացի այդ՝ այն փաստը, որ նրանք առանց տղամարդկանց էին թաղված եղել, ինուիտյան ավանդույթներին խիսկ հակասում էին, որը և երկրորդ գաղտնիքն էր հանդիսանում։
Բոլոր կանայք այն ժամանակ, բացի մեկից, իրենց մարմինների վրա դաջվածքներ ուեին։ Բոլոր այդ կանայք նախքան մահը լավ սնվում էին, դեռ ավելին՝ նրանց սննդակարգի մեծ մասը ծովային սնունդ էր ընդգրկում։ Թվում էր՝ այս երկու կանանց և երեխայի մահվան պատճառը հիվանդություն է եղել, սակայն պարզ չէ՝ մնացածն ինչից են մահացել։
Ամենահոգեցունց պատմությունը կապված է վեցամյա, ամենափոքր երեխայի հետ։ Թվում է՝ նրան ողջ-ողջ թաղել էին։ Նրա դեմքն այնպես է վերև բարձրացված, ասես նա սպասում է իր մորը, որը երբեք չի վերադառնա։
Ինուիտյան ավանդույթների համաձայն՝ եթե երեխայի մոր մահից հետո նրան փոխարինող չէին գտնում, նրան կամ խեղդում էին կամ էլ ողջ-ողջ թաղում։ Համարվում էր, որ եթե երեխային իր մահացած մոր մոտ թաղեն, ապա նրանք այլ աշխարհ միասին կգնան։