Բոլոր կանայք էլ ցանկանում են ունենալ անկրկնելի տեսք և տարբերվել բոլորից: Այդ նպատակով նրանք դիմում են տարաբնույթ մեթոդների՝ մոռանալով, որ երբեմն կոսմետիկ միջոցների օգտագործումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:
Թարմ և գեղեցիկ մաշկ ունենալու համար պետք չէ խանութից խանութ գնալ քսուք գնելու համար: Տնային պայմաններում Դուք կարող եք պատրաստել ավելի արդյունավոտ և օգտակար քսուք:
Վերջինիս համար անհրաժեշտ է.
·Մեկ հավկիթի սպիտակուց
·Մեկ ճաշի գդալ կարմիր գինի
·Մեկ ճաշի գդալ մեղր
·Մեկ բաժակ մանրեցված կանաչ թեյ՝ առանց հավելումների
Անհրաժեշտ է գինին փոքր-ինչ տաքացնել և վերջինիս ավելացնել կանաչ թեյը: Առանձին տարայի մեջ խառնել հավկիթի սպիտակուցը և մեղրը: Եթե ձեր մաշկը չափազանց չոր է, ապա սպիտակուցը անհրաժշետ է փոխարինել դեղնուցով: Բոլոր բաղադրիչները միախառնել իրար։ Դիմակից հետո անպայման օգտագործել խոնավեցնող քսուք:
Ցանկալի է այս դիմակն օգտագործել 2-3 շաբաթվա մեջ 1-2 անգամ, այնուհետև 1-2 ամսվա ընթացքում 1-2 անգամ:
