Թուրքիան կարող է որպես միջնորդ հանդես գալ Եմենում հակամարտության կարգավորման գործում. երկրի ԱԳՆ


15:11 , 7 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Թուրքիան կարող է իր ներդրումն ունենալ Եմենում հակամարտության կարգավորման գործում՝ բանակցություններում որպես միջնորդ հանդես գալով, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է РИА Новости-ն։

«Թուրքիան կարող է կարևոր դեր կատարել Եմենի հակամարտության կարգավորման գործում՝ որպես միջնորդ հանդես գալով բանակցություններում, և կարևոր ներդրում ունենալ դրա խաղաղ լուծման հարցում, եթե ստացվի հակամարտության կողմերի համաձայնությունը։ Մենք պետք է կարգավորենք այն՝ հիմնվելով Եմենի տարածքային ամբողջականության վրա»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Նախարարը հիշեցրել է, թե «Թուրքիան մեծ փորձ ունի տարբեր հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում»։