15:25 , 7 ապրիլ, 2015
Էմբեր Ռոուզը Քիմ Քարդաշյանի ներկայիս ամուսին Քանյե Ուեսթի նախկին սիրեցյալն է, ով բավականին լայն ճանաչում ունի մոդելային աշխարհում։ Նա այն համարձակներից էր, ով ոչ միայն չէր վախենում սպիտակ մազերից, այլև ինքն էր դիտավորյալ սպիտակ ներկում մազերը։

Այս երիտասարդ աստղը փորձում է իր կերպարով կոտրել կանանց մասին առկա կարծրատիպերը, թեպետ հաճախ ծայրահեղությունների մեջ է ընկնում։ Օրինակ, վերջերս նա այնքան էր տարվել ակումբային կյանքով ու ազատ կենսակերպով, որ բոլորովին մոռացել էր փոքրիկ որդու խնամքի մասին։ Արդյունքում խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ նրան կարող են զրկել մայրական իրավունքից։ Այնուամենայնիվ, այս 31-ամյա մոդելի տեսքից դատելով՝ նրա անձնական խնդիրներն արդեն գոնե որոշ չափով լուծվել են։

Հանգստյան օրերին նա հերթական անգամ զարմացրեց իր երկրպագուներին՝ Լոս Անջելեսում կայացած խնջույքներից մեկին ներկայանալով կապույտ մազերով։ Փենթհաուս գիշերային ակումբի բոլոր այցելուներն անակնկալի եկան՝ տեսնելով, որ Էմբերը վերածվել է կապտակատար ծիտիկի։ Նա կրում էր խոր լանջաբացվածքով սպիտակ հագուստ, արևային մուգ ակնոցներ ու ոսկեգույն բարձրակրունկ բոկոտիկներ։ Կերպարն ամբողջացնում էր էլեկտրիկ կապույտ գլուխը։

Էմբերն այն կանանցից է, ովքեր կարծում են, որ մերկությունը երբեք շատ չի լինում։ Վերջերս նա գրեթե ամբողջովին մերկ ծովափնյա ֆոտոշարք էր հրապարակել։ Իսկ այս անգամ, չբավարարվելով խոր լանջաբացվածքով, նա որոշել էր գրգռաճեղքերի միջոցով ընդգծել նաև իր իրանը, որը, մեր մեջ ասած, այնքան էլ բարակ չէ։
![]() |
![]() |
Մեկ տարվա համատեղ ամուսնական կյանքից հետո Էմբերը բաժանվել էր իր ամուսին Վիզ Խալիֆայից, սակայն վերջերս շշուկներ հայտնվեցին այն մասին, որ նա կրկին միացել է Խալիֆայի հետ։ Վերջերս Էմբերն իր ինստագրամյան էջում տեղադրեց մի լուսանկար, որում ինքն ու Խալիֆան «լկստվում» էին՝ լուսանկարին կից գրելով «Իմ կյանքի սերը»։

Իր էջում Էմբերը նաև գրել է.
Մենք ինչ-որ կետում սխալվեցինք ու անգամ եթե այլևս երբեք չմիանանք (թեպետ ես հուսով եմ, երազում եմ ու աղոթում եմ, որ միանանք), նա միշտ կլինի իմ կյանքի սերը։ Մենք հավերժ կապված ենք իրար, որովհետև մեր սիրուց երեխա է ծնվել։ Չնայած մեր հարաբերությունների բոլոր վայրիվերումներին՝ իմ սիրտը դեռ բաբախում է նրա համար։