14:42 , 7 ապրիլ, 2015ԱՄՆ-ում գիտնականներին հաջողվել է ալյումինից նոր մարտկոց ստեղծել, որի նախատիպը, նրանց պնդմամաբ, կարող է 60 վայրկյանների ընթացքում լիցքավորել սմարթֆոնը։ Բացի այդ, այն ավելի անվնաս է միջավայրի համար՝ ի տարբերություն ալկալինային մարտկոցների, ավելի դիմացկուն է ու ավելի էժան, քան շուկայում առկա մյուս մարտկոցները։ Այն ապահով է և հանկարծակիորեն չի պայթի, ինչպես լիթիում-իոնային մարտկոցները։

Հետազոտողներին հաջողվել է այնպիսի մի բան անել, որը նրանք փորձում էին տասնամյակներ շարունակ։
Ալյումինի առավելությունները շատ են, այդ թվում՝ դրա մատչելիությունը, հասանելությունը, այրման ու պայթյունավտանգության ցածր մակարդակը, լիցքավորման տարողունակությունը։ Մարտկոցի դժվարությունն ալյումինային մարտկոցի կատոդի (սարք, որի միջով անցնում է էլեկտրական հոսանքը) համար նյութ գտնելն էր, որը բավականաչափ վոլտաժ կարտադրեր բազմակի վերալիցքավորման արդյունքում դրա դիմացկունության պահպանության համար։
Հետազոտողների թիմը տարբեր նյութեր է փորձարկել, սակայն ամենաարդյունավետը գրաֆիտն էր, որի հիմքն ածուխ է։ Այսպիսով, հետազոտողների թիմն ալյումինե անոդը (այն հատվածը, որից էլեկտրական հոսանքը մտնում սարքի մեջ) և գրաֆիտի կատոդը տեղադրել է հեղուկ էլեկտրոլիտի լուծույթի մեջ ու այն դրել է ճկուն պոլիմերային ծածկույթով պարկի մեջ։ Սա նշանակում է, որ այն հնարավոր է տեղավորվել ճկուն և ծալվող սարքի մեջ։
«Էլեկտրոլիտն (քիմիական նյութ, որը լուծման՝ քայքայման է ենթարկվում իր միջով էլեկտրական հոսանք անցնելուց) իրենից սենյակային ջերմաստիճանի պայմաններում հեղուկ աղ է ներկայացնում, այնպես որ այն ապահով է»,- այս մասին նշել է հետազոտության թիմի անդամ Մինգ Գոնգը։
Իրենց ստեղծած մարտկոցը նրանք արդեն իսկ փորձարկել են սեփական սմարթֆոնների վրա, որոնք այն լիցքավորել են ընդամենը 60 վայրկյանում։ Մարտկոցը կարող է 7500 վերալիցքավորման շրջան անցնել, այն դեպքում, երբ սովորական լիթիումային մարտկոցները վերալիցքավորման 1000 շրջան ունեն։