Հայկ Մարությանի պատասխանը Միքայել Պողոսյանին ուղղակի գռեհկություն էր


14:36 , 7 ապրիլ, 2015

Հայկ Մարությանի պատասխանը Միքայել Պողոսյանին ուղղակի գռեհկություն էր: Երեկվանից համացանցում քննարկվում է Միքայել Պողոսյանի կարծիքը «Սուպեր մամա» ֆիլմի մասին, որին, իր ոճի մեջ, գռեհկությամբ պատասխանել է Հայկ Մարությանը: 
Մինչ Հայկի պատասխանին անդրադառնալը նշեմ, որ համ Հայկի կարծիքին եմ համաձայն, համ Միքայելի, համ Լևոն Մարությանի, համ հնչող ու հնչվելիք բոլոր կարծիքների հետ, քանի որ ինչպես յուրաքանչյուր ֆիլմ, յուրաքանչյուր նախագիծ, «Սուպեր Մաման» էլ իր պլյուսներն ու մինուսները ունի, ստեղ խնդիրն այն է, թե ով որ տեսանկյունից է այն դիտարկում, ու ով ոնց է ցանկանում մեկնաբանել ֆիլմը... Իսկ էս դեպքում յուրաքանչյուր պատասխան ունի իր հիմնավորումը: 
Բայց.... Էս ամենը հասկանալի է, ուղղակի Հայկի պահվածքը շատ գեշ էր Միքայելի հանդեպ.... Լուրջ, մեկը Հայկին հարցրե՞լ է՝ ուր էր ինքը, երբ Միքայելը ֆիլմում էր նկարահանվում, դերեր էր խաղում... Ախր ամեն ինչ չափի մեջ պիտի լինի էլի, ժողովուրդ ջան, պետք է հասկանաս՝ ում ես պատասխանում, երբ ես պատասխանում, խի, իրավունք ունես, թե՝ չէ ու տենց էլի... Թե չէ գռեհկավարի ով ում ասես կարող է պատասխանել, ու վսյո: 
Հայկոն կարար էլ ավելի սիրուն, էլ ավելի մասնագիտական ու էլ ավելի հետաքրքիր պատասխաներ, օրինակ իր խոսքը սենց սկսեր. «Հարգելի պարոն Պողոսյան, ես հարգում եմ Ձեր կարծիքը, բայց հարգելով Ձեր պրոֆեսիոնալության մակարդակը՝ թույլ տվեք՝ այս անգամ չհամաձայնվել Ձեզ հետ...», թե չէ զոռբայի դարն անցել ա, ու նենց չի, որ ով բարձր խոսում կամ գոռալով ու գռեհիկ ա խոսում, ուրեմն ճիշտ ա: 
Օբեկտիվ լինելու համար էլ ասեմ, որ նենց չի, որ Միքայելը նորմալ ու գեղեցիկ արտահայտվեց Հայկի չարչարանքի մասին, բայց դե կարելի է ադեկվատ ու ոչ հավասարազոր պատասխան տալ՝ հիշելով նաև տարիքը, փորձը և այլ շատ հանգամանքներ: