Եթե ցանկանայի կամ պատրաստ լինեի` ես էլ ԱԺ-ում կլինեի. Ալլա Լևոնյան


13:26 , 7 ապրիլ, 2015

Եթե ցանկանայի կամ պատրաստ լինեի` ես էլ ԱԺ-ում կլինեի.  Ալլա ԼևոնյանYerkir.am-ը գրում է.

Եթե ցանկանայի կամ պատրաստ լինեի` ես էլ ԱԺ-ում կլինեի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երգչուհի Ալլա Լևոնյանը:  

Երգչուհին նշեց, որ քաղաքականությունից այնքան էլ գլուխ չի հանում՝ դրա համար էլ չի մտնում այդ ոլորտ.«Եթե ղեկավարել, ապա հաճույքով ասենք` մանկապարտեզ կղեկավարեի կամ ինչ-որ փոքր բիզնես կունենայի, բայց ոչ քաղաքականությամբ կզբաղվեի»:  

Լևոնյանը, շնորհավորելով կանանց տոնը, նշեց, որ ինքն ավելի շուտ կարևորում է ապրիլի 7-ը, քան ` մարտի 8-ը, քանի որ գեղեցկությունը մայրության հետ լավ է նայվում:   «Հայ ընտանիքներում քանի դեռ տղամարդու դերը մի քիչ ավելի շատ է, ուրեմն` ամեն ինչ նորմալ է: Կարծում եմ` շատ ճիշտ ենք ապրում»,- ասաց Լևոնյանը` հավելելով, որ եթե ընտանիքում չարաշահում են կնոջը ` կինն ինքն է մեղավոր.«Եթե կինը չարժեվորի իրեն` տղամարդու կողմից համապատասխան վերաբերմունքի չի արժանանա»: