Ծաղիկներով ևս հնարավոր է արտահայտել դժգոհություն, պայքար. Հերմինե Նաղդալյան


12:48 , 7 ապրիլ, 2015

Ծաղիկներով ևս հնարավոր է արտահայտել դժգոհություն, պայքար. Հերմինե ՆաղդալյանYerkir.am-ը գրում է.

Այսօր լրագրողները ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանց հետաքրքվեցին օրերս մեծ աղմուկ հանած նրա լուսանկարների մասին:   Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հերմինե Նաղդալյանը ՀՀԿ կանանց հետ այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ ոհեկոչման միջոցառման մասնակցելու, եւ համացանցում տարածվել են լուսանկարներ, որտեղ Հերմինե Նաղդալյանը և մի շարք կանայք ցնծության մեջ են, ուրախ և զվարթ:   Հերմինե Նաղդալյանը նախ շնորհավորեց լրագրողներին կանանց տոնի կապակցությամբ, շեշտելով. «Հավատում եմ, որ ձեզանից որևէ մեկը երբ գնա Ծիծեռնակաբերդ, հավուր պատշաճի կեցվածքով է այնտեղ լինելու :

Երբևիցե մտքիս ծայրով անցկացնել թույլ չէի տա այն երիտասարդ գեղեցիկ աղջիկը, կամ որևէ մեկը կհամարի, որ կարելի է գնալ, անմար կրակի մոտ կանգնել և զվարճանալ:Եթե ձեզանից որևէ մեկը այդպես կանի, այդ դեպքում ինքը նաև իրավունք ունի դատապարտելու մեկ ուրիշին»:  

Հերմինե Նաղդալյանը բացատրեց, որ այդ օրը կազմակերպվել էր մեծ միջոցառում, և նախատեսվածից շատ ավելի մարդ էր ներկայացել, և նախապատրաստական աշխատանքները տևել են երկար: ԱԺ փոխխոսնակը շարունակեց բացատրել, որ բոլոր այդ կանայք եկել էին հանրապետության տարբեր մարզերից, հեռավոր համայնքներից, և իրենք էլ հավատում էին, որ աստվածահաճո գործ են անում, և իրար տեսնելիս ողջունում էին միմյանց, քաջալերում միմյանց և ժպտում: Նա ակնարկեց, որ այդ լուսանկարներն արվել են ոչ թե բուն միջոցառման պահին, այլ միջոցառման նախապատրաստական փուլում: Ծաղիկներով ևս հնարավոր է արտահայտել դժգոհություն, պայքար :  

«Ծաղիկները խնդրեցի բարձրացնել, որ համոզվեմ, որ բոլորը ծաղիկ ունեն»: Նա հերքեց այն խոսակցությունները, թե բազմաթիվ ուսուցչուհիների պարտադրանքով են այդտեղ բերել: «Թող այդ ուսուցչուհիներից որևէ մեկը իր անուն ազգանունով դուրս գա ասի, որ չէր ուզում գալ հարգանքի տուրք մատուցել, ու որ նրան պարտադրանքով են բերել: Մնացածը մառազմի թեմաներ են»,- ասաց Հերմինե Նաղդալյանը: