12:42 , 7 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Այսօր մեկնարկած Ազգային ժողովն իր աշխատանքները սկսեց՝ շնորհավորել կանանց՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ինչպես նաև պատգամավոր Գրիգորի Մարգարյանին, ում ծննդյան օրն է այսօր:
«Այսօր մեր տոնացույցով Մայրության և գեղեցկության օրն է: Մեր մայրերի ու կանանց հանդեպ սեր ու հարգանք արտահայտելու և մեկ առիթ»,-ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` ջերմորեն շնորհավորելով գործընկերուհիներին, որոնց մաղթեց նաև երջանկություն, առողջություն, բարեկեցություն ու լավատեսություն:
Նշենք, որ կին պատգամավորների քվեարկության վահանակների կողքին տեղադրված են վարդերի փնջեր: