Նախկին մոդելն անորեքսիայից բուժվելու համար բոդիբիլդեր է դարձել (PHOTO)


12:50 , 7 ապրիլ, 2015

Ms Hollis (pictured around the time of her diagnosis) said: Im still on medication but I couldnt be happier

Քիրա Հոլիսը 3 տարի առաջ տառապում էր սահմանային անձնային խանգարմամբ, ինչպես նաև մարմնի դիսմորֆիկ խանգարմամբ ու դեպրեսիայով։ Նա այս հիվանդությունների դեմ պայքարի յուրօրինակ եղանակ ընտրեց։ Նա որոշեց ակտիվ մարզումների մասնակցել ու բոդիբիլդեր դառնալ։ Նա խոր ցնցումներ էր ապրում ու անգամ վնասում էր ինքն իրեն։ Կինն այնքան հալումաշ էր եղել, որ նրա քաշը հասավ ընդամենը 38 կգ-ի։ 27-ամյա Քիրան դիմեց մասնագետների օգնությանը։

Kira Hollis weighed just 6st at the time doctors diagnosed her with borderline personality disorder Now a healthy 9.5st, she reveals how bodybuilding gave her the confidence to overcome depression

Բժիշկը խորհուրդ տվեց նրան մարզասրահ այցելել ու առողջ ապրելակերպով ապրել։ Մուտքը մարզասրահ ճակատագրական եղավ Քիրայի համար։ Նա ոչ միայն վերականգնեց իր նորմալ քաշը, այլև անձնական մարզիչ դարձավ։ Ներկայումս նա 60 կգ է կշռում և ասում է, որ բոդիբիլդինգը հիմնովին փոխել է նրա կյանքը՝ դեպրեսիան հաղթահարելու ինքնավստահություն շնորհելով։

Doctors had ordered the 27-year-old, from Tamworth, Staffordshire, to go to the gym to gain some weight

Իր խոսքում նա մասնավորապես նշել է.

Բժիշկներն ինձ դրդեցին մարզասրահ հաճախել, որպեսզի մի փոքր գիրանամ, սակայն բժիշկների այդ խորհուրդը շատ ավելին տվեց ինձ, քան մի քանի կիլոգրամը։ Ես կարող էի լրջորեն զբաղվել բոդիբիլդինգով։ Կյանքումս առաջին անգամ ես սիրած զբաղմունք ուենցա։ Ֆիզիկական մարզումները լիովին իմաստավորեցին իմ կյանքը։ Ես դեռևս անցնում եմ դեղորայքային բուժումը, սակայն ես շատ երջանիկ եմ։ Ես տքնաջանորեն աշխատում եմ։ Ես սքանչելի փոքրիկ դուստր ու հոգատար ընկեր ունեմ։  

Ms Hollis says her six-year-old daughter Olivia (pictured together) also helped her with her recovery

Չնայած իր փոքր տարիքին՝ տիկին Հոլիսի վեցամյա դուստր Օլիվիան շատ է նպաստել մոր ապաքինմանը։ Նրա ընկեր Մայքլ Դենիսը ևս ամեն կերպ աջակցել է իր սիրելիին բուժման ողջ ընթացքում։ Նախքան բոդիբիլդինգի ու ֆիթնեսի մարզիչ դառնալը Քիրան աշխատում էր որպես մոդել։ Ինչպես հայտնի է, անորեքսիան հիմնականում հենց մոդելների շրջանում է հանդիպում։

Ms Hollis was also helped by the Cherry Orchard Clinic in Tamworth and medication from her doctor

Այս սարսափելի հիվանդությունը Քիրային էլ չխնայեց, սակայն, բարեբախտաբար, արդեն մոտ երեք տարի է, ինչ նա բարեհաջող կերպով բուժվել է։ Այս կնոջ պատմությունը մեծ մասսայականություն ձեռք բերեց այն ժամանակ, երբ նա իր մասին պատմող մի տեսանյութ տեղադրեց ինտերնետում։ Կարճ ժամանակում այդ տեսանյութն ավելի քան 7 միլիոն դիտում հավաքեց։

Ms Hollis, a former model, started a college course in gym instruction after she started visiting The Fitness Hub in Tamworth three years ago

Դա ոգեշնչեց աշխարհի տարբեր մասերում բնակվող մարդկանց, ովքեր նմանատիպ խնդիրներ ունեին, և նրանք ևս սկսեցին կիսվել իրենց պատմություններով ու իրենց խնդիրների լուծման նոր ուղիներ որոնել։ Վերջերս Քիրան իր ուժերը փորձել է Աշխարհի ամենաուժեղ կանանց մրցույթում ու արժանացել բրոնզե մեդալի։