Բնական բոտոքս, որի ազդեցությունը կզգաք ակնթարթորեն


11:38 , 7 ապրիլ, 2015

Life.panorama.am-ը գրում է.

Բնական բոտոքս, որի ազդեցությունը կզգաք ակնթարթորեն

Մտածում ե՞ք բոտոքս կատարելու մասին․ հեռացրեք այդ միտքը ձեզանից, քանի որ կա առավել լավ՝ բնական տարբերակ մաշկը ձգելու, կնճիռներից ազատվելու համար։

Պատրաստեք կանաչ դիմակ՝ կնճիռների հեռացման և մաշկին գեղեցիկ տեսք հաղորդելու համար, որն ունի նաև հակածերացման հատկություններ։

Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է․

·         200 գրամ սպանախ

·         200 գրամ կանաչ կաղամբ (green kale)

·         ¼ բաժակ ձիթապտղի յուղ

·         ¼ բաժակ թթվասեր։

Պատրաստման եղանակը

Սպանաղն ու կաղամբը մի փոքր եփել՝ մինչև այն կփափկի։ Սպանաղն ու կաղամբը լցնել բլենդերի մեջ, ավելացնել ձիթապտղի յուղն ու թթվասերը։ Այս բոլոր բաղադրիչները հարել՝ մինչև ստացվի համասեռ զանգված։

Պատրաստի դիմակը քսել նախապես լավ մաքրած դեմքին և պարանոցին։ Դիմակը պահել մոտ 8 րոպե։ Դիմակը լվանալու համար նախ օգտագործել գոլ ջուր, ապա՝ սառը ջուր՝ մաշկի ծակոտիները փակելու համար։

Օգտագործեք այս դիմակը շաբաթը 2 անգամ և կունենաք գեղեցիկ և ձիգ մաշկ։