11:24 , 7 ապրիլ, 2015
Հերթական սկանդալը ռուսական շոու-բիզնեսում։ Համացանցում հայտնվել է մի ձայնագրություն, որում «ռուսական էստրադայի արքա» Ֆիլիպ Կիրկորովը զրուցում է GQ հայտնի ամսագրի թղթակցի հետ։
Անծանոթ տղամարդը զանգել է երգչին, ներկայացել որպես GQ ամսագրի աշխատակից եւ սկսել է բազմաբնույթ հարցեր տալ։
Հեռախոսազրույցի ընթացքում Կիրկորովը վրդովվել է այն պատճառով, որ իրեն չեն հրավիրել «Տարվա մարդ» մրցանակաբաշխությանը եւ չեն ընդգրկել ամենաոճային աստղերի վարկանիշային աղյուսակում։ Արտիստը համոզված է, որ ամսագիրը արհամարհել է իրեն եւ իր ձեռքբերումները երաժշտական ասպարեզում, ինչպես նաեւ նշել, որ նրան չեն հարգում։
Այժմ ամբողջ համացանցը քննարկում է վիրավորված եւ մրցանակից անտեղի զրկված Ֆիլիպի մասին։