Քիմ Քարդաշյանը վաղը ժամանելու է Երևան. նա վարձակալել է հյուրանոցի 2 հարկերը


08:54 , 7 ապրիլ, 2015

Քիմ Քարդաշյանը վաղը ժամանելու է Երևան. նա վարձակալել է հյուրանոցի 2 հարկերը
«Հայկական Ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ և երեխայի հետ Երևան է ժամանելու վաղը: Ըստ լուրերի, նա Հայաստան է գալիս իր ծագման և արմատների մասին հեռուստահաղորդում պատրաստելու:
Հեռուստահաղորդման առիթը Ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Միջազգային մամուլում լուրեր կան, թե Քարդաշյանն ու նրա հեռուստատեսային թիմը վարձել են հինգ հարկանի հյուրանոցի վերջին երկու հարկերը: Ըստ որոշ տեղեկությունների, խոսքը «Մարիոթ» հյուրանոցի մասին է, բայց երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցին ի պատասխան, չեն հաստատվել նշված տեղեկությունը: