Կոալիցիան զենք է մատակարարել Եմենի կառավարամետ ուժերին. աղբյուր


08:38 , 7 ապրիլ, 2015

_82142532_weapons1in.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ինքնաթիռները Եմենի հարավային Ալ-Դալի գավառի Ջահաֆ շրջանում զենքով բեռ են նետել՝ նախատեսված նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի կողմնակիցների համար, ովքեր կռվում են նախագահին իշխանությունից հեռացրած հութիների «Անսար Ալլահ» շարժման դեմ։ Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է կառավարության աղբյուրը։

Գործակալության աղբյուրը հավելել է, որ այդ շրջանում կատաղի ընդհարումներ են եղել հութիների և նախագահի զինված կողմնակիցների միջև։ Նա նաև հայտնել է, որ կոալիցիոն ավիացիան հարված է հասցրել «Աբուդ» ռազմական ճամբարին, որը գտնվում է հութիների վերահսկողության տակ: