«Հրապարակ». Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև Ծառուկյանի զարմիկը


07:47 , 7 ապրիլ, 2015

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև Էդվին Թադևոսյանը՝ Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ որդին, որն իր օրերում փորձում էր պայքարել այդ պաշտոնի համար, սակայն ինչ-ինչ ստվերային բանակցություններից հետո չմասնակցեց: Հիշեցնենք, որ տևական ժամանակ Ծառուկյանի և իր զարմիկի հարաբերությունները լարված էին: Մեր հարցին՝ առաջադրվելո՞ւ եք, թե՞ ոչ, նա պատասխանեց՝ չի բացառվում»,–գրում է թերթը։