«Ժամանակ». «Շշի Մելոյի» եղբայրն էլ է ուզում Աբովյանի քաղաքապետ դառնալ


07:40 , 7 ապրիլ, 2015

«Ժամանակ» թերթը գրում է.

«Աբովյանի քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավական ինտրիգային լինել, քանի որ այդ պաշտոնի հավակնորդների թիվը գնալով մեծանում է:

Մեր տեղեկություններով՝ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդներից է նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) եղբայրը՝ Վարդան Մանուկյանը, ով նույնպես ԲՀԿ-ական է եւ մի շարք բիզնեսների սեփականատեր:

Նշենք, որ քաղաքապետի պաշտոնի բոլոր հավակնորդներն էլ սպասում են ՀՀԿ-ի որոշմանը, կախված նրանից, թե ՀՀԿ-ն ում կառաջադրի քաղաքապետի պաշտոնում, ըստ այդմ էլ ավելի հստակ կդառնան իրենց անելիքները»: