05:47 , 7 ապրիլ, 2015
Armlur.am–ը գրում է.
2015թ ապրիլի 2-ին առավոտյան 5:30-ի սահմաններում Քենիայի Գարիսա քաղաքում իսլամական «Ահ-Շաբաբ» խմբավորման ահաբեկիչները գրավել են տեղի ուսանողական հանրակացարանը, գնդակահարել 147 և վիրավորել 79 քրիստոնյա ուսանողի: 15 ժամ տևած փոխհրաձգության արդյունքում տեղի ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել համալսարանի վրա հարձակված 4 զինյալներին:
«Ազատ Ուսանողների Ֆորում» ՈւՄ խստիվ դատապարտում է ահաբեկչական գործողությունները, ինչպես նաև` միջազգային լրատվամիջոցների քար լռությունը, այնուհետև ուշացած լուսաբանումը: Շուրջ 150 մարդու կյանք խլած ոճրագործների նկատմամբ աշխարհի անտարբերությունը, մեղմ ասած, տարակուսելի է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ