04:56 , 7 ապրիլ, 2015
Tert.am–ը գրում է.
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտնվել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետաքրքրության կենտրոնում: Այդ մասին հաղորդում է «le10sport.com»-ը:
Աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն ակումբային գրանցումը կարող է փոխել արդեն ամռանը:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 42 խաղում Գրիզմանը խփել է 18 գոլ եւ կատարել 1 արդյունավետ փոխանցում: