ԱՄՆ-ում միևնույն մահճակալում քնող մարդկանց համար տարբեր ժամերի արթնացնելու զարթուցիչ են ստեղծել


04:31 , 7 ապրիլ, 2015

1in.am–ը գրում է.

pic_cd43b5ca30ce6375a580b6b9d66aaf12

Wake նոր տիպի զարթուցիչը հնարավորություն է տալիս մահճակալին քնած մարդուն արթնացնել ուլտրաձայնի միջոցով՝ չանհանգստացնելով մյուսին: Սարքավորումը թողարկելու համար Kickstarter-ում միջոցների հավաքագրում է անցկացվում, գրում է lenta.ru-ն:

Wake-ը սմարթֆոնին միանում է Wi-Fi-ի միջոցով, որը ցույց է տալիս այն մարդուն, ում հարկավոր է արթնացնել: Այնուհետև, գաջեթը նրան գտնում է մահճակալին և արթնացնում ուլտրաձայնի միջոցով:

Սարքավորումը չափազանց ցածր ուղղորդված ալիք է արձակում, որն արթնացնում է միայն մեկ մարդու: Միաժամանակ նրա դեմքին լույս է ընկնում, որը նման է արևի լույսին և ապահովում է բնական արթնանալը:

Եթե, զարթնելով, մարդը մյուս կողմ է շրջվում, Wake-ը կրկին սկսում է գործըթացը մինչև այն պահը, երբ մարդը վեր է կենում մահճակալից:

Wake-ի արտադրությունը սկսելու համար 100 հազար դոլար է անհրաժեշտ: Դրա գինը 250 դոլար կկազմի: