03:21 , 7 ապրիլ, 2015
Tert.am–ը գրում է.
Դամասկոսի կառավարական պատվիրակությունը չորեքշաբթի Մոսկվայում կհանդիպի ընդդիմության ներկայացուցիչների հետ` միջսիրիական խորհրդակցությունների շրջանակում: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը:
«Մեր պատվիրակությունը խորհրդակցություններին կմիանա ավելի ուշ, դա տեղի կունենա չորեքշաբթի», - գործակալությանն ասել է դեսպանը:
Ինչպես վերջինս հայտնել էր ավելի վաղ` Սիրիայի կառավարական պատվիրակությունը ընդդիմության հետ խորհրդակցություններում կգլխավորի ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաաֆարին: