02:48 , 7 ապրիլ, 20151in.am–ը գրում է.

Ուսումնասիրողները պարզել են, որ անպտղությունից բուժվող տղամարդիկ և կանայք ավելի են հակված ընկճախտային խանգարումների և կլինիկական ընկճախտի: Ավելի մանրամասն գիտնականների ուսումնասիրության հետ կարելի է ծանոթանալ Fertility and Sterility ամսագրում:
Կլինիկական ընկճախտը սովորականից տարբերվում է նրանով, որ իրենից ոչ միայն անընդհատ վատ տրամադրություն է ներկայացնում, այլ նաև հոգեկան խանգարումների մի ամբողջական համակարգ՝ ակտիվության և ինքնագնահատականի նվազում, մտքեր ինքնասպանութան մասին, քնի և ախորժակի խանգարումներ:
Գիտնականները պարզել են, որ անպտղության դեմ երկարատև բուժվողները կարող են կլինիկական ընկճախտի զոհեր դառնալ: Գիտնականները դա կապում են այն հանգամանքի հետ, որ երկարատև բուժումներն ուղեկցվում են արդյունքների նկատմամբ բացարձակ անվստահությամբ, ինչն էլ քայքայում է հիվանդի նյարդային համակարգը: