01:52 , 7 ապրիլ, 2015
Armlur.am–ը գրում է.
Հանրությանը հայտնի են դարձել ՌԴ Սարատովի մարզի Բալաշովի զորամասի ենթասպայի` գազանաբար կատարած սպանության մանրամասները:
Ալեքսանդր Մակարովը հաշվեհարդար է տեսել տարեց տղամարդուց, անչափահաս աղջնակից, 46-ամյա կնոջից ու նրա 16-ամյա որդուց. տղամարդու ու աղջկա դին հայտնաբերել են հրկիզված մեքենայում, իսկ մորն ու որդունը՝ բնակարանում:
«Մայրն ու որդին ենթասպայի հարևաններն են եղել: 63-ամյա սպանված տղամարդն ամենայն հավանականությամբ, եղել է Մակարովի ծանոթը ու գումար է աշխատել տաքսի վարելով»,- հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի աղբյուրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ