00:25 , 7 ապրիլ, 2015
Replik.am-ը գրում է.
34-ամյա չինացի գրող Չժան Յուն 220 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների համար, որպեսզի նմանվի իր կուռքին` անգլիացի հայտնի գրող Ուիլյամ Շեքսպիրին:
Մի քանի ամսվա ընթացքում նա արդեն հասցրել է փոխել իր աչքերի, քթի և ծնոտի կառուցվածքը, իսկ այժմ արդեն սկսել է մորուք պահել: Երիտասարդ գրողի շրջապատում կարծիքները միանշանակ չեն. Մի մասի կարծիքով նա կարող է իր արտաքինի հետ անել այն ամենը, ինչ ցանկանում է, իսկ մյուսները պնդում են, որ ամեն ինչ զուր է, քանի որ Չժանը միևնույնն է չի կարող հասնել ցանկալի արդյունքի:
Ինչևէ, համառ չինացին հայտարարել է, որ պատրաստ է էլ ավելի մեծ գումարներ ծախսել իր կուռքին նմանվելու համար: