Ձեր ոսկորների 3 պահապանները


00:17 , 7 ապրիլ, 2015

Ձեր ոսկորների 3 պահապանները168.am-ը գրում է.

Հասուն տարիքում ֆիզիկապես ակտիվ լինելը շատ կարևոր է, քանի որ դա խթանում է ոսկորների աճն ու ձևավորումը:  naturalhealthcareforyou.com-ը ներկայացնում է 3 մթերք, որոնք անհրաժեշտ են առողջ ոսկորներ ունենալու համար:

1. Թարմ բրոկոլի- Բրոկոլին պարունակում է անհրաժեշտ պրոտեիններ և հանքանյութեր, հատկապես՝ կալցիում:  Այն կարող եք ուտել թարմ, շոգեխաշած կամ աղցանների մեջ ավելացրած: Այս բանջարեղենը մեծ քանակությամբ հանքանյութերի, կալցիումի, կալիումի, մագնեզիումի և երկաթի շնորհիվ՝ համարվում է առաջատար՝ ոսկորներն ամրացնելու և ձևավորելու գործում:

2. Քունջութ- Քնջութն օստեոպորոզի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Քունջութի յուղը բարձր որակի է, այդ պատճառով այն հաճախ փոխարինում է ձիթայուղին: Քունջութը պարունակում է՝ մեծ քանակությամբ կալցիում, մագնեզիում, պզինձ, սելենիում և մագնեզիում:  Սա հրաշալի ընտրություն է այն մարդկանց համար, ում օրգանիզմում կալցիումը քիչ է:

3. Հասած բանան- Բանանն անհրաժեշտ միրգ է, որը կարող է փոխարինել մի ամբողջական ընթրիքին կամ ճաշին: Այն արդյունավետ է օստեոպորոզի դեպքում, քանի որ հարուստ է այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են՝ կալիումը, մագնեզիումը, ֆոսֆորն ու ֆոլաթթուները: Բանանը պարունակում է վիտամիններ, որոնք պատասխանատու են ոսկորների խտության համար: Գիտնականները պնդում են, որ պարտադիր պետք է օգտագործել բանան, քանի որ այն հարուստ է պրոտեիններով, որոնք, համաձայն հետազոտության՝ պաշտպանում են որոշակի էնզիմների գործընթացները, որոնք պատասխանատու են մարդու օրգանիզմում նյութափոխանակության գործընթացի համար: