Սիրիայի կենտրոնում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 7 խաղաղ բնակիչ. ԶԼՄ-ներ


00:05 , 7 ապրիլ, 2015

10569106281in.am-ը գրում է.

Սիրիայի կենտրոնական մասի Համա նահանգի Սալամիյա քաղաքում հրթիռակոծության հետևանքով յոթ հոգի զոհվել է և 30 հոգի վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է «Ալ-Մայադինը»։

Գրոհայինների արձակած հրթիռները ընկել են քաղաքի մի թաղամասի վրա, որտեղ ապրում են տեղի բնակիչներն ու փախստականները հարևան գյուղերից, որոնք ենթարկվում են ԴԱԻՇ-ի ահաբեկչական հարձակումներին։

Երկու շաբաթ առաջ ԴԱԻՇ-ի գրոհայինները հարձակվել էին Սալամիից 45 կմ հեռավորության վրա գտնվող Մաբուջա գյուղի վրա։ Զոհվել է ավելի քան 50 հոգի, 80-ը ծանր վնասվածքներ են ստացել։