22:39 , 6 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Գերմանական Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր թիմը կախված չէ առանձին ֆուտբոլիստների խաղից, հաղորդում է Sports.ru-ն:
«Ցանկացած թիմ որոշ չափով կախված է իր խաղացողների մարզավիճակից: Սակայ մենք կախված չենք Ռոյսի կամ Օբամեանգի խաղից»,-ասել է մարզիչը՝ հավելելով, որ իր թիմին վճռականություն է անհրաժեշտ հարձակման վերջին փուլում:
Մարզիչը նշել է, որ ակնհայտ է, որ նրանք չէին կարող 20 պահ ստեղծել Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում, ինչի համար նրանք պետք է բարձրացնեն թիմի հարձակվողական գործողությունների արդյունավետությունը: