20:02 , 6 ապրիլ, 2015
Replik.am-ը գրում է.
Չինաստանի հարավում 7 հոգանոց ընտանիքը խեղդվել է` փորձելով փրկել 17-ամյա ազգականին, գրում է Associated Press գործակալությունը:
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ցունամիի զոհերի հիշատակման օրը, երբ ընտանիքի անդամները այցելել են իրենց հարազատների գերեզման: Շիրիմները մաքրելուց հետո 17-ամյա աղջիկը որոշել է ձեռքերը լվանալ ջրհորում, սակայն սայթաքել է և ընկել դրա մեջ:
Նրա բարեկամները մեկը մյուսի հետևից նետվել են աղջկան փրկելու, սակայն բոլորն էլ մահացել են:
Պարբերականի տեղեկություններով, զոհերից երկուսը 13 և 15 տարեկան դեռահասներ են: