Արգենտինայում ներկայացրել են «աշխարհի ամենամեծ» Զատկի ձուն


20:55 , 6 ապրիլ, 2015

_82141050_821409581in.am-ը գրում է.

Արգենտինական Բարիլոչեում ներկայացրել են «աշխարհի ամենամեծ» Զատկի ձուն՝ պատրաստված ձեռքով: Այս մասին հայտնում է BBC-ն: Ձվի բարձրությունը 8,5 մ է: Դրա ստեղծման համար 8 տոննա շոկոլադ է պահանջվել:

GlobalNews.ca-ի հաղորդմամբ՝ ձուն ստեղծել են 70 ուսանողներ շոկոլադի արտադրությամբ զբաղվող 18 ընկերություններից: Բարիլոչեի կենտրոնում ձուն հյուրասիրել են քաղաքացիներին և զբոսաշրջիկներին:

Զատկի ձուն 50.000 մարդ է փորձել: