18:50 , 6 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Սույն թվականաի ապրիլի 1-iից Լեհաստանը շուրջ 1,5 անգամ ավելացրել է Ուկրաինա մատակարարվող գազի ծավալները: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում կատարելով լեհական Gaz System ընկերությանը:
Նշենք, որ Ուկրաինա մատակարվող գազի ծավալները կկազմեն օրեկան 12 միլիոն խորանարդ մետր:
«Ուկրտրանսգազի» տվյալների համաձայն` ռուսական գազի վերամատակարարումը Ուկրաինա մարտ ամսին կազմել է մոտ 6,5 միլիոն խորանարդ մետր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Հունգարիայից Ուկրաինա մատակարարվող գազի ծավալները կրճատվել են 7 անգամ: