Կիեւը համաձայն է հանրաքվե անցկացնել՝ երկրի կառավարման մոդելի հարցով


18:20 , 6 ապրիլ, 2015

Կիեւը համաձայն է հանրաքվե անցկացնել՝  երկրի կառավարման մոդելի հարցովYerkir.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սահմանադրական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է, որ պաշտոնական Կիեւը պատրաստ է երկրի կառավարման մոդելի հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել:

«Ես պատրաստ եմ, որ մենք հանրաքվե անցկացնենք պետական կառավարման մոդելի հարցի վերաբերյալ, եթե սահմանադրական հանձնաժողովը) դրա անհրաժեշտությունը տեսնի»,- հայտարարել է Պորոշենկոն:   Ուկրաինայի նախագահը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ միակ պետական լեզուն կմնա ուկրաիներենը: