17:50 , 6 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել Habertürk-ին, որի ընթացքում անդրադարձել է նաև 1915-ի դեպքերի 100-ամյակին։
«Ամեն տեղ, ուր այցելում ենք, հարկ եղած նախազգուշացումներն ենք անում։ Եվրոպայի խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Թուրքիա է այցելելու, նրա հետ էլ ենք հանդիպելու։ Եվրոպայի խորհրդարանի կայացնելիք որոշումը մեզ համար նշանակություն չի ունենա»,– ասել է նա։
«Շատ պետությունների հետ բանակցությունները շարունակում ենք։ Մենք խաղաղություն ենք ուզում, ցանկանում ենք, որ «համատեղ ցավի վրա բարեկամություն կառուցվի»։ Մեր դեսպանները, դիվանագետ ընկերները ջանքեր են գործադրում։ Հայաստանը պետք է տեսնի, որ այսպես շարունակելն անօգուտ է, այդպես չի շարունակվելու»,- ավելացրել է Մևլութ Չավուշօղլուն։