Ֆրիսկեի առողջական վիճակը կրկին վատացել է. երգչուհին սկսել է կորցնել տեսողությունը


17:44 , 6 ապրիլ, 2015

Asekose.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել էինք այն մասին, որ ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն քաղցկեղի դեմ երկարատև բուժումից հետո գնում էր դեպի ապաքինում: Տեղեկացնենք սակայն, որ ըստ ռուսական ԶԼՄ-երից մեկի՝ երգչուհու մոտ ճառագայթային նեկրոզ է առաջացել, ինչի հետևանքով Ֆրիսկեն սկսել է կորցնել տեսողությունը։

Եվ չնայած այս ամենին՝ ռուս բժիշկները Ժաննայի երկրպագուներին հորդորում են չանհանգստանալ, որովհետև ըստ նրանց՝ երգչուհու տեսողությունը կարելի է վերականգնել: