17:26 , 6 ապրիլ, 2015
168.am-ը գրում է.
Delfi պարբերականի փոխանցմամբ՝ էստոնական բանակի ստորաբաժանումներն այսօր զորավարժություններ են սկսել, որոնց մասնակցում են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը:
Զորավարժությունների ժամանակ մշակվելու են պաշտպանական ու զսպման մարտեր վարելու եղանակներ: Բացի այդ, զինվորները կարող են գործնականում մշակել դաշնակիցների մարտական ինքնաթիռներից օգնություն ստանալը:
Զորավարժություններն անցկացվելու են երկու փուլով: Առաջին փուլը տևելու է մինչև ապրիլի 9-ը և նվիրված է լինելու տակտիկական միջոցառումներին ու վարժանքներին՝ ներառյալ օդային հարձակումներից պաշտպանվելը: Ապրիլի 10-ից սկսվելու է զորավարժությունների երկրորդ փուլը, որին մասնակցելու են 155 միլիմետր տրամաչափի FH70 հաուբիցներ և F-16 կործանիչներ: