Վարդան Մինասյան, Վալերի Կարպին, Սարգիս Հովսեփյան. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուները՝ ըստ «Իզվեստիայի»


17:19 , 6 ապրիլ, 2015

Lurer.com-ը գրում է.

«Իզվեստիա» ռուսական պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնին և նշել, որ ՀՖՖ-ն բանակցում է Վալերի Կարպինի հետ:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Սպարտակի» նախկին գլխավոր մարզչին առաջարկել է գլխավորել Հայաստանի ընտրանին մինչև Եվրո 2016-ի ընտրական փուլի ավարտը:

Գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Սարգիս Հովսեփյանը:

ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանն «Իզվեստիայի» թղթակցի հետ զրույցում, ըստ էության, ոչ հերքել և ոչ էլ հաստատել է Կարպինի՝ հավաքականը գլխավորելու մասին տեղեկությունը՝ նշելով. «Հայաստանի ազգային հավաքականի մասին պաշտոնական տեղեկությունն առաջին հերթին կհայտնվի ՀՖՖ-ի պաշտոնական կայքում»: