Հակառակորդը կրակել է Չորաթան գյուղի խաղողի այգիներում աշխատող գյուղացիների ուղղությամբ


17:00 , 6 ապրիլ, 2015

Pastinfo.am-ը գրում է.
Հակառակորդն այսօր առավոտյան կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի ուղղությամբ:
 
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը` հավելելով, որ հակառակորդը կրակել է գյուղից քիչ հեռու գտնվող խաղողի այգիների ուղղությամբ, որտեղ համագյուղացիներn աշխատելիս են եղել:
 
Գյուղապետի խոսքով՝ տուժողներ չկան և ներկայումս ևս գյուղացիներն աշխատում են այգիներում: