16:12 , 6 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբ արվարձանում, «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները 300 խաղաղ բնակիչ քրդերի են գերի վերցրել: Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Ահաբեկիչները բնակիչներին առևանգել են Ալ-Դանա բնակավայրից: Հեռուստաալիքի տեղեկությամբ՝ գերիների մեջ մեծ թվով երեխաներ կան:
Ավելի վաղ SANA գործակալությունը հայտնել է, որ սիրիական բանակն Իդլիբ քաղաքում և դրա շրջակա բնակավայրերում զանգվածային գնդակոծություններ է սկսել «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինների ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2 հարյուր գրոհային է ոչնչացվել:
«Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինները մարտի 28-ին գրավել են Իդլիբ քաղաքը: