Նորաթուխ մայրիկն ընտանեկան լուսանկարներում ներառել է հանգուցյալ ամուսնուն


16:00 , 6 ապրիլ, 2015

11053624_669549459858560_830797114381831547_o1in.am-ը գրում է.

Անցած հուլիսին Սիերա Շարին հղիության 8-րդ ամսում էր, երբ կորցրեց ամուսնուն՝ Լեյն Սմիթին։ Նրանք երկուսն էլ չափազանց մեծ հուզմունքով էին սպասում որդու լույս աշխարհ գալուն։ Սակայն մահը հանկարծակի վրա հասավ ամուսնուն գլխի վնասվածքի պատճառով՝ գրում է The Huffington Post-ը։

Երկու շաբաթ անց փոքրիկը լույս աշխարհ եկավ։

Երբ նա 6 ամսական էր, մայրիկը լուսակարիչ Քայլի Հենրիին խնդրեց լուսանկարել իրենց՝ դրանցում ավելացնելով նաև ամուսնուն։ Այս պատմությունը մեծ արձագանք է գտել սոցիալական մեդիայում։ Սիերայի խոսքով՝ ամուսինը ֆիզիկապես իրենց կողքին չէ, սակայն ինքը հույս ունի, որ նա միշտ կհսկի իրենց։