Հոգեբանական թեստ. սիրահարվա՞ծ ես, թե՞ հրապուրված


15:58 , 6 ապրիլ, 2015

1. Եթե ձեր «Սիրեցյալն» ունի տարօրինակ նախասիրություններ` հոբբիներ, դուք`

1.Ծիծաղում եք նրա նախասիրության վրա 1 միավոր

2.Խրախուսում եք նրա նախասիրությունները 2 միավոր

3.Նրա նախասիրությունները ժամանակի ընթացքում դառնում են նաև ձերը 3 միավոր

2. Ձեր ծննդյան օրը նա նվիրում է այն նույն գրքից, որ դուք ունեք, դուք`

 1.Ասում եք, որ երկար ժամանակ է, ինչ փորձում եք գտնել այդ նույն գիրքը 3 միավոր

2.Ասում եք, որ դուք նույն գրքից ունեք 1 միավոր 3.Ժպտալով վերցնում եք գիրքը, մտածելով, որ կնվիրեք ինչ որ մեկին 2 միավոր

3. Նա ձեզ ժամադրության է հրավիրում և դուք գիտեք, որ նա քիչ գումար ունի, դուք`

 1.Առաջարկում եք պարզապես այգում զբոսնել 3 միավոր

2.Առաջարկում եք գումարը երկուսով վճարել 2 միավոր

3.Հրաժարվում եք ժամադրության գնալ 1 միավոր

4. Ի՞նչ կհագնեք ժամադրության գնալիս

1.Շրջազգեստ, որ վերջերս էիք գնել 2 միավոր

2.Այն շրջազգեստը, որ նա ամենից շատ է սիրում 3 միավոր

3.Այն շրջազգեստը, որ դուք ամենից շատ եք սիրում 2 միավոր

5. Ի՞նչ կանեք, երբ նա երկու շաբաթով մեկնի երկրից

 1.Կհանդիպեք ընկերուհիների հետ, կզբոսնեք նրանց հետ, կզվարճանաք 2 միավոր

2.Տանը կնստեք և անհամբեր կսպասեք նրա վերադարձին 3 միավոր

3.Կզանգեք ձեր նախկին «ընկերոջը» և նրա հետ դուրս կգաք զբոսնելու 1 միավոր

6. Եթե նրա մայրիկը ձեզ այնքան էլ չհավանի և իր պահվածքով ձեզ պարզ հասկացնի, որ մեկ ուրիշին է իր տղային համապատասխան զույգ համարում, դուք`

1.Կփորձեք բոլոր հնարավոր միջոցներով սիրաշահել նրան 3 միավոր

2.Կանեք ամեն ինչ, որ համապատասխանեք նրա չափանիշներին 2 միավոր

3.Անկեղծ կզրուցեք նրա հետ հասկանալու համար, թե ինչ խնդիր կա 1 միավոր

7. Եթե վիճել եք նրա հետ և վեճի մեղավորը դուք եք, ինչպե՞ս կվարվեք

1.Ներողություն կխնդրեք 3 միավոր

2.Կսպասեք, որ նա առաջինը զանգի 2 միավոր

3.Ամեն ինչ քո տեսանկյունից կպատմես ընկերուհիներիդ և կսկսես նրանց հետ միասին փնովել նրան 1 միավոր

8. Եթե դուք երեկոն անցկացնում եք տանը` ձեր ծնողների հետ, դուք`

1.Մտածում եք, որ հենց այնպես ժամանակ եք կորցրել 1 միավոր

2.Կարծում եք, որ հիանալի ժամանակ եք անցկացրել 3 միավոր

3.Սպասում եք, թե երբ է այդ երեկոն ավարտվելու 2 միավոր

9. Զբոսնելու ժամանակ հանդիպում եք այն երիտասրդին, ում հանդեպ որոշ ժամանակ առաջ այնքան էլ անտարբեր չէիք և նա առաջարկում է միասին զբոսնել

1.Դուք հրաժարվում եք 2 միավոր

2.Մերժում եք նրա առաջարկը և ասում, որ սիրում եք մեկ ուրիշին 3 միավոր

3.Համաձայնվում եք նրա հետ միասին զբոսնել 1 միավոր

10.Նա խոստացել էր երեկոյան զանգահարել,բայց արդեն ուշ երեկո է և նա մինչև հիմա դեռ չի զանգել

1.Ամբողջ գիշեր չեք քնում և սպասում եք նրա զանգին 3 միավոր

2.Սկսում եք լացել 2 միավոր

3.Զանգահարում եք ձեր ընկերուհիներին և գնում նրանց հետ զբոսնել 1 միավոր

 

Պատասխաններ

(10­-15 միավոր)

­ Ձեր զգացմունքները սեր անվանել միանշանակ չի կարելի: Դա հրապուրանք է, որը ժամանակի ընթացքում կանցնի: Դուք ինքներդ էլ շատ լավ գիտակցում եք, որ դա պարզապես ժամանակավոր հրապուրանք է:

(16-­ 26 միավոր)

 Ձեր զգացմունքները տատանվում են սիրահարվածության և հրապուրանքի միջև: Ամեն ինչ նշանակություն ունի` մի փոքր սխալը անգամ կարող է ամեն ինչ տակնուվրա անել: Նա արդեն թանկ մարդ է դարձել ձեզ համար, սակայն, այդ զգացմունքները նույնպես չի կարելի անվանել սեր:

(27­30 միավոր)

­ Շնորհավորում եմ… Դուք իսկապես սիրում եք, ձեր սերը բավական հասուն և ուժեղ է: Դուք շատ լավ գիտակցում եք, որ ձեր երկրորդ կեսն էլ ունի բազմաթիվ թերություններ, սակայն, նրան ընդունում և սիրում եք այդ թերություններով հանդերձ: