15:42 , 6 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Արկտիկայի 201 տեսակ կենդանիների ու թռչունների 195 տեսակը կտուժեն նրանց կենսատարածքների պայմանների փոփոխությունից, որը տեղի է ունենում գլոբալ տաքացման հետևանքով:
Climatic Change ամսագիրը հրապարակել է հոդված, որը մանրամասն պատմում է գիտնականների աշխատանքի մասին:
Գլոբալ տաքացման հետևանքով փոփոխությունները առաջինն իր վրա զգում է արկտիկական շրջանը:
Ուսումնասիրությունները պարզել են, որ բոլոր կենդանիների ու թռչունների 97%-ը իրենց կենսապայմանների փոփոխության զոհը կդառնան, ընդ որում՝ ամենաշատը կտուժեն կաթնասունները:
Մեծ վտանգ կսպառնա այնպիսի կենդանիների բնակության վայրին, ինչպիսիք են հյուսիսային կանադական կարիբու եղջերուն, ամերիկյան տունդրայական կարապն ու սպիտակաքունք սագը: