Սարդերից ունեցած վախը մարդկանց մոտ ձևավորվել է էվոլյուցիայի ընթացքում. գիտնականներ


14:20 , 6 ապրիլ, 2015

Untitled-31in.am-ը գրում է.

Հետազոտողները պնդում են, որ սարդերից ունեցած մարդկանց վախը՝ արախնոֆոբիան, աշխարհում ամենատարածված ֆոբիաներից է։ Այն մարդկանց մոտ կարող էր ձևավորվել որպես էվոլյուցիայի բնական արդյունք՝ գրում է The Independent-ը:

Սարդերից վախը զոոֆոբիայի (կենդանիներից վախի) ամենից հաճախ հանդիպող տարատեսակներից մեկն է: Ընդ որում՝ արախնոֆոբիայի առաջացումը միշտ չէ, որ պայմանավորված է մարդու կյանքում ինչ-որ կոնկրետ իրադարձությամբ. հաճախ այդ վախը իռացիոնալ է:

Գիտնականները ենթադրում են, որ սարդերից ունեցած վախը կարող է լինել մարդկային էվոլյուցիայի բնական երևույթ, որը ձևավորվել է հնում՝ թունավոր սարդերի մահացու խայթոցից հետո, որոնցից մարդիկ ավելի հաճախ են մահացել, քան հիմա: